Դոնաթի համեղ պատմությունը

Հետաքրքիր/ 02.07.2019 / gios_am/ 181

Դոնաթները, շրջաձև կամ երկարավուն, բուսայուղի մեջ տապակված, սովորաբար քաղցր կարկանդակիկներ` մեջտեղում անցք ունեցող կամ առանց դրա։ Դոնաթները հիմնականում ունենում են տարատեսակ միջուկներ` մուրաբա, պովիդլո, ջեմ, նուտելա և այլն։ Ուռուցիկ դոնաթները սովորաբար առանց միջուկի են լինում և մեջտեղում անցք են ունենում։
Դոնաթներն ունեն շատ տեսակներ, նրանց կարող ենք դասակարգել` տապակած դոնաթ (ուկրաինական), "Միանձնուհու շեղարշներ" (ֆրանսիական), սմուլթրինգ (նորվեգական) և այլ բազում տեսակներ։ 1938 թվականից ի վեր ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարվա հունիսի առաջին ուրբաթ օրը նշվում է, որպես "Դոնաթների ազգային օր"։ Իսկ Լեհաստանում յուրաքանչյուր տարի տոնում են Յուղալի հինգշաբթի, որի ժամանակ շատերն իրենց թույլ են տալիս ուտել մեծ քանակությամբ դոնաթներ։ Այս օրը տոնում են նաև մի շարք այլ եվրոպական երկրներում և այն հիմնականում տոնում են Մեծ պասին նախորդող վերջին հինգշաբթի օրը։
Իսկ ահա մեզ մոտ Հայաստանում այս տարի` հունիսի 22-ին, արդեն ավանդույթ դարձած նշվել է Քաղցրի օրը, որի ժամանակ մեծ ու կարևոր էր դերը հենց մեր քաղցր ու շա՜ տ համեղ դոնաթների։
Շատերին դոնաթը կարող է հայտնի լինել, որպես "փքաբլիթ", իսկ ահա ռուսերեն "փքաբլիթ" բառը ունի լեհական ծագում։ Ամենաառաջին լեհական փքաբլիթը ընդունված էր տապակել բոլոր կողմերից և որպես կանոն` պարտադիր լցոնել բալի մոըրաբայով կամ վարդի թերթիկներով։
Դոնաթների մասին լեգենդներն ու պատմությունները շատ են ու լայն տարածում ունեն աշխարհի բոլոր կետերում, բայց մինչ այդ ամենը ուսումնասիրելը ուղակի փորձեք և կհամոզվեք, որ տարվա մեջ 1 օրը շատ քիչ է, որպեսզի հատկացնենք այդ "փոքրիկ հրաշքներին"։