Գլխավոր Մեր մասին
Donut Bouquet

Donut Bouquet Armenia

Donut bouquet՝ ձեր քաղցր երևակայության ճիշտ հասցեն։

Donute_bouquet -ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2018թ.-ին շատ փոքր պայմաններում՝ ունենալով ընդամենը երկու աշխատող։ Ի սկզբանե դբ-ն իր առջև նպատակ է դրել ստեղծելու նորը, յուրօրինակն ու տարբերվողը, այլ ոչ թե ընդօրինակելու շուկայում արդեն իսկ եղածը։ Ու ինչպես ժամանակը ցույց տվեց այն սիրվեց միանգամից ու ունեցավ լայն արձագանք հասարակության տարբեր շերտերի կողմից:

Տարեցտարի շատացան ոչ միայն աշխատողների թվաքանակն, այլև միջոցներն ու նյութերը, որոնք էլ և օգտագործվում են ձեր իսկ ցանկությունները կյանքի կոչելիս։ Դբ-ն առաջին իսկ օրվանից նպատակ է ունեցել գոհացնել անգամ ամենաքմահաճ հաճախորդներին, շահել նրանց սերն ու վստահությունը։ Քանզի, ԴԲ-ն հետևողականություն է ցուցաբերում և յուրաքանչյուր պատվերին՝ օգտագործելով բացառապես բնական ու բարձրորակ հումք ՝ առանց կերային հավելումների։

Ուստի, Donute_bouquet-ը ճիշտ ու գրագետ որոշում է քաղցի մեծ չափաբաժինը լրացնելու համար։

Չնայած մեր համեստ գործելաոճին կնշենք մի քանի առավելություն, որն ունի Donute Bouquet-ը։

  • Մեր դոնաթները միշտ շատ թարմ են և փխրուն։
  • Մեզ հետ համագործակցելը շատ պարզ է ու դյուրին՝ պատվերի գրանցումից մինչև առաքումը։
  • Մեզ մոտ ձեր ամենավառ երևակայությունն անգամ իրականություն է դառնում հաշված րոպեների ընթացքում։
  • Մեր աշխատանքում առանցքային տեղ են զբաղեցնում հետաքրքիր ու տարբերվող նորույթները։
  • Պատվերի դեպքում վաճառքն իրականացնում ենք ոչ միայն յուրօրինակ կոմպոզիցիաների տեսքով, այլև հատերով՝ համապատասխան տուփերի մեջ։
  • Իսկ մեր բուկետների գեղեցկության ու նուրբ ճաշակի մասին , կարծում ենք, որ կփաստեն մեր հաճախորդները ևս։
  • Ակնհայտ է նաև, որ մեր աշխատանքները կարող են ձեռք բերել սոցիալական տարբեր խմբերը, քանզի դրանք մեկտեղում են գեղեցկությունը, յուրօրինակությունն ու մատչելի արժեքը։
Դոնաթ Բուկետ

Donute bouquet ՝ մի քայլ առաջ ու անց բոլորից։

0 Տարի շուկայում Donut Bouquet
0 Մշտական Հաճախորդներ Donut Bouquet
0 Բացասական կարծիքներ Donut Bouquet
0 Կատարված աշխատանքներ Donut Bouquet