Ինչպե՞ս պահել Դոնաթի դիետա

Հետաքրքիր/ 09.11.2020 / gios_am/ 67

Այսօր ձեզ պատմելու ենք մի քանի հետաքրքիր, զարմանալի կամ տարօրինակ փաստեր դոնաթների մասին:

Պատերազմում ԵՎՍ տան համն է գալիս

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր խաչի կանայք պատրաստում և զինվորներին էին բաժանում պոնչիկներ: Այն համարում էին տան տաք հիշողություն: Այս ավանդույթը շարունակվեց նաև Վիետնամի պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում դոնաթ բաժանող կանանց անվանեցին Doughnut Dollies.

Ավանդական դոնաթ

Հոլանդիայում, սովորաբար, դոնաթ չեն ուտում, բայց Նոր Տարվա գիշերը այն պարտադիր ավանդական ուտեստ է համարվում։ Այն մատուցում են գլիտվեյնի հետ միասին` այդկերպ դիմավորելով Նոր տարին:

30 տարին վաճառել 50 ցենտո՞վ

Մոնտանայի նահանգի Ֆարմինգտոն քաղաքի բնակչին սպառնում էր 30 տարվա ազատազրկում: 2006 թվականի դեկտեմբերին նա մտնում է սուպերմարկետ, վերցնում դոնաթն ու դուրս գալիս: Աշխատակիցը շտապում է նրա ետևից, որպեսզի գումարը պահանջի, սակայն վերջինս հրում է կնոջը ու փախչում: Կինն իր մեքենայով հետևում է նրան և զանգահարում է ոստիկանություն: Ոստիկանները գտնում են նրան, բայց դոնաթը չգիտես ինչու նրա ձեռքին չի լինում: 52 ցենտ արժողությամբ դոնաթի համար նրան կարող էր սպառնալ 30 տարվա ազատազրկում, որովհետև դատարանը համարել էր գողություն` ուղղորդված մարմնական վնասվացքով, որի համար կարելի է դատապարտել սկսած 15-30 տարի: Քանի որ սա մեր հերոսի առաջին գողությունը չէր, 52 ցենտը կարող էր արժենալ նրա համար 30 տարի:

Դոնաթասերների բարեգործական վազք

ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Krispy Kreme Challenge, որի ընթացքում դոնաթասերները վազեցին շուրջ 3 կիլոմետր: Վազում էին դոնաթի խանութ, ուտում դոնաթ և վազում ետ: 2011 թվականին այս վազքի միջոցով հավաքվեց շուրջ 100 հազար դոլլար, որը փոխանցվեց մանկատան:

Նիհարեցնող Դոնա՞թ

Ամերիկացի դիետոլոգ Մարկ Հաուբը նիհարեց 12 կիլոգրամ 10 շաբաթվա ընթացքում` ուտելով միայն պոնչիկ, չիպս, թխվածք: Ինքը հորինեց «Twinkie Diet», որն իր մեջ ներառում էր հոթ-դոգ, կեքս, թխվածք և այլ համոոով ուտելիքներ: Իր այս սցենարով նա նիհարեց 4 կգ 1 ամսում։ Մի մտածեք, թե պոնչիկ ուտելով նա նիհարեց, ուղղակի նվազեցրեց կալորիենրի քանակը` համեղ սնվելով: